Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը եւ փաստացի՝ նորը չեն ստանա մինչեւ հոկտեմբեր, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:
Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետեւ ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչեւ օգոստոսի կեսերը, այսինքն օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու: Ահա այսպիսին է մեր բազմաչարչար պատգամավորների կյանքը. Գիշեր-ցերեկ աշխատում են, ոչ մի արդյունքի չեն հասնում»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։