News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է անում Իրանին ազատ արձակել Թեհրանում կնոջ եւ երկու արտահաստիքային լուսանկարիչների հետ ձերբակալված Washington Post-ի թղթակցին, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի իսլամական հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Հոլամհուսեին Էսմայիլին հաստատել է ամերիկյան թերթի թղթակցի եւ նրա կնոջ ձերբակալության փաստը: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում:

Ռեզայանը Թեհրանում հատուկ թղթակից է աշխատել 2012թ.-ից: Նա ունի միժամանակ ամերիկյան եւ իրանական քաղաքացիություն: Նրա կինը Իրանի քաղաքացի է, սակայն դիմել է ԱՄՆ-ում մշտական բնակության համար: Նա  ԱՄԷ-ի National թերթի թղթակից է աշխատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ