News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 66 ապրանքների շարք, որոնք պետական կարիքների համար պետք է գնել միայն հայրենական արտադրողներից, ինչպես նաեւ Բելառուսի ու Ղազախստանի ընկերություններից, հաղորդում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով կառավարության կարգադրությունը:

Ցուցակում, մասնավորապես ներառվել են ավտոբուսներ, տրամվայներ, բեռանատար մեքենաներ, բարձր ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար նախատեսված մեքենաներ, փողոցների մաքրման համար հատուկ տեխնիկա , բուլդոզերներ, վթարա-տեխնիկական ծառայությունների համար մեքենաներ:

Որոշման մեջ հստակեցվում է, որ տեխնիկայի որոշակի տեսակների գնման արգելքը ներդրվում է «ՌԴ ներքին շուկայի պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման եւ պետական կարիքների ապահովման համար ապրանքարտադրողների աջակցության  նպատակներով»:

Ցուցակի տեխնիկայի մեծ մասի համար սահմանափակումները ուժի մեջ են մտել 2014թ. հուլիսի 14-ին, իսկ օտարերկրյա արտադրողներից տրամվայների ձեռքբերումը կարգելեն 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ