«Ուկրաինայի նեֆթեգազ» ընկերությունը «Գազպրոմին» առաջարկում է վերանայել ուկրաինական տարածքով բնական գազի փոխադրման ծավալների եւ պայմանների մասին պայմանագիրը: Այդ մասին հաղորդել է ուկրաինական պետական հոլդինգի վարչության պետ Անդրեյ Կոբոլյովը, հաղորդում է UNN-ը:
«Մենք «Գազպրոմ» ԲԲԸ-ին նամակ ենք ուղարկել տարանցման պայմանագիրը փոխելու պահանջով: Գործընթացն արդեն սկսվել է», - հայտարարել է Կոբոլյովը:
Վարչության պետը չի հստակեցրել պայմանագրի վերանայման վերաբերյալ առաջարկությունների էությունը (պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2019թ.):
Նախօրեին «Նեֆթեգազը» փաստաթղթեր է ներկայացրել Ստոքհոլմի արբիտրաժ՝ հաշվի առնելով տարանցման պայմանագրում փոփոխություններ մտցնելու «Գազպրոմի»՝ բանակցություններից հրաժարումը: