Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն (ծնվ.1956 թ.), ուղեւորներ Է. Մ.-ն (ծնվ.1959 թ.) եւ Հ. Ջ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին եւ Հ.Ջ.-ին:
Տուժածները տեղի ուժերով եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության: