News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Air France» ավիաընկերության հուլիսի 26-ին Փարիզ-Երեւան չվերթն իրականացնող օդանավը թռիչքուղուց 1000 մետր հեռու է եղել, հետեւաբար, տեղեկությունները, թե վայրէջքի ժամանակ օդանավը թեքվել է ձախ կողմի վրա, հպվել թռիչքուղուն, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

«Եղանակն անբարենպաստ է եղել եւ անձնակազմը որոշել է երկրորդ պտույտը կատարել: Արտառոց ոչինչ չի եղել, իսկ տեղեկությունները, թե ձախ կողմի վրա է թեքվել, հրաշքով է փրկվել վթարից, իրականությանը չեն համապատասխանում, ուղեւորները պարզապես վախի զգացում են ունեցել, իրենց թվացել է, թե մոտ են գտնվում թռիչքուղուն: Իրականում, օդանավը 1000 մետր հեռու է եղել»,- ասաց Նելլի Չերչինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի օդանավակայանում վայրէջքի ժամանակ «Air France» ավիաընկերությանը պատկանող օդանավը թեքվել է ձախ կողմի վրա, հպվել թռիչքուղուն, սակայն օդաչուներին չի հաջողվել վայրէջք կատարել. նրանք որոշել են երկրորդ շրջան դուրս գալ ու կտրուկ արագություն են հավաքել: Օդանավը եւս 40 րոպե պտտվել է օդանավակայանի վրայով, իսկ ինքնաթիռն ուժեղ ցնցվել է: Ականատեսի խոսքով՝ «վայրէջքի ժամանակ տպավորություն էր, թե ինքնաթիռը լողում է եւ չի կարող հպվել թռիչքուղուն»: Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել՝ մոտ մեկ ժամ ուշացումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ