News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ի վաղ առավոտյան ականի պայթյունի հետեւանքով վիրավորված Արթուր Բաղդասարյանին արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, իսկ Գառնիկ Ավետիսյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Արթուր Բաղդասարյանի վիճակը կայուն է, հիվանդասենյակում է, իսկ Գառնիկ Ավետիսյանինը ծանր է, սակայն կայուն: Նա թոքաբորբ ունի, սպասում ենք՝ վիճակը բարելավվի, որ ողնաշարի վիրահատություն կատարենք»,- ասաց նա:

Նշենք, որ Գառնիկ Ավետիսյանը ողնաշարի կոտրվածք ունի, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ կրծոսկրի, անրակի կոտրվածք, թոքերի վնասվածք: Նրանց հետ դեպքի օրը վիրավորվել է նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որն ունի գլխուղեղի սալջարդ, արյունազեղում եւ 5-րդ մատի կոտրվածք: Վերջինիս հիվանդասենյակ են տեղափոխել հուլիսի 23-ին:

Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից Արմավիրի քաղաքապետի վարորդ Արման Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ