News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի եւ Վենետիկի իշխանությունները հայտարարել են զբոսաշրջային հարկը ավելացնելու մասին: Այն վերցնում են Իտալիայի այս քաղաքների յուրաքանչյուր այցելուից: Վենետիկը տեսնել ցանկացողներից հարկվող գումարի չափն այս տարվա սեպտեմբերից կավելանա 50 եվրոցենտով: Ներկայում հարկը կազմում է 3 եվրո՝ «երեք աստղանի» հյուրանոցի, եւ 4 եվրո՝ «չորս աստղանի» հյուրանոցի համար:

Հռոմի այցելուները ստիպված կլինեն վճարել շուրջ 2 անգամ ավելի: Ըստ ИТАР-ТАСС-ի, մայրաքաղաքի բարձր կարգի հյուրանոցներում իջեւանողներն օրական լրացուցիչ 7 եվրո են վճարելու: 6 եվրո վճարելու են «չորս աստղանի» հյուրանոցում, 4 եվրո՝ «երեք աստղանի» հյուրանոցում իջեւանողները:

Հռոմի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են արշավ սկսել զբոսաշրջային հարկի չափը բարձրացնելու դեմ: Հռոմի շատ հյուրանոցներ հիմա ստիպված են զեղչեր տրամադրել հաճախորդներին՝ առաջարկելով «զբոսաշրջային հարկը ներառող գին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Դուբլինի իշխանությունները մտադիր են փողոցային վաճառողի արձանը պաշտպանել զբոսաշրջիկների «ոտնձգություններից»
Դուբլինի քաղաքային խորհուրդը դիտարկում է արձանը պաշտպանելու ուղիները, որը հագած է 17-րդ դարի բաց զգեստ...
Ամենաշատ