Ռուսաստանի Օմսկ քաղաքում մեքենայի կայանման շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ 57-ամա բնակչուհին հրազենային վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը, 57-ամյա կինը չի ցանկացել կայանման տեղը զիջել մեկ այլ կնոջ, ով իր ամուսնու հետ բարեկամուհուն հյուր են գնացել: Կանայք վեճի են բռնվել:
Տղամարդը շտապել է նրանց բաժանել եւ տրավմատիկ հրացանից 5 անգամ կրակել է օդ եւ գետնին: Արդյունքում նա կրակել է տուժողի ոտքին:
Հրազենային վերք ստացած եւ ձախ ներբանի բաց կոտրվածքով տուժողը հոսպիտալացվել է: