News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դոմինիկյան հանրապետության իշխանությունները շուրջ 2 հազար միավոր հրազեն են ոչնչացրել, որոնք առգրավվել են ամբողջ երկրում իրավապահների անցկացրած հատուկ գործողության արդյունքում:

Հավաքված զենքը մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում ճզմել են շոգեգլանի տակ: Ստացված մետաղը հանձնելու են տեղացի քանդակագործներից մեկին, ով դրանից խաղաղությանը նվիրված հուշարձան է ստեղծելու:

Երկրի արդարադատության նախարար Ֆրանցիսկո Դոմինգեզը երկրում զենքի մշակույթի հետ կապված իրավիճակն աղետալի է բնորոշել: Նրա խոսքով, պետությունը նոր քաղաքականության է անցել արտոնագիր չունեցող զենքի տերերի հանդեպ:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, ոստիկանության տվյալներով, երկրի՝ 10 միլիոնից քիչ ավելի բնակչությանը 200 հազար միավոր հրազեն է բաժին ընկնում: Հենց դրանով էլ իրագործվում է երկրի սպանությունների շուրջ 70%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ