News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները փոստով կասկածելի սպիտակ փոշով ծրարներ ուղարկելու կասկածանքով ձերբակալել են Թեխաս նահանգի Ռոուլեթ քաղաքի բնակիչ Հոն Մին Թրուոնգին: Հետաքննության տվյալներով, 2008 թվականից տղամարդն ավելի քան 500 նման ծրարներ է ուղարկել դպրոցներ, կոմերցիոն ընկերությունների եւ պետական հաստատությունների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներ:

Մասնավորապես, 66-ամյա Թրուոնգը մի քանի նամակ է ուղարկել Թեխասի Գրանդ Փրեյրի քաղաքում գտնվող Lockheed Martin տիեզերական կորպորացիա: Իսկ 2013 թվականի հունիսին նամակներ են ստացել Բոստոնի միանգամից 28 դպրոցներ: Որոշ նամակներ սկսվել են «Ալ Քաիդա»-ն վերադարձել է» բառերով:

CNN-ի փոխանցմամբ, մի շարք նամակներ էլ հասցեագրված են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ամերիկյան Կոնգրեսի անդամներին:

Նամակներից ոչ մեկում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Սակայն դրանք ստանալուց հետո խուճապ է առաջացել, բացի այդ, ստիպված են եղել դեպքի վայր ժամանել ոստիկանության եւ բժշկական ծառայությունների աշխատակիցները:

Այս գործի հետաքննությանը մասնակցել է ՀԴԲ-ն: Ըստ ИТАР-ТАСС-ի, դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 4-ին: Մինչ այդ, Թրուոնգը կալանքի տակ է մնալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ