News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գորիսի շրջանի Քարահունջ գյուղ տանող ճանապարհին հուլիսի 23-ին սպանված 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը Կապան քաղաքից է, ամուսնացած չէր երկար տարիներ զբաղվում էր շինարարությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Արթուրի եղբայրը՝ Վարդան Մարտիրոսյանը:

«Եղբայրս իրեն սպանողի՝ Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ մտերիմ է եղել, մոտ մեկ տարի առաջ էին ծանոթացել Քարահունջում, միասին էին աշխատում, ոչ մի կոնֆլիկտ իրենց մեջ չի եղել»,- ասաց նա:

Վարդանը եղբոր հետ վերջին անգամ խոսել է դեպքի օրը ժամը 15:00-ի սահմաններում. Արթուրն ասել է՝ աշխատում ենք, վերջացնենք, կզանգեմ, բայց այդպես էլ չի զանգել:

«Մոտ 1.5 ամիս առաջ էի Արթուրին տեսել, ոչ մի բողոք չուներ, Ալեքսանդրի հետ առանց կոնֆլիկտի աշխատում էին, իսկ դեպքի օրն էլ խոսեցինք, տրամադրությունը լավ էր, խոստացավ՝ աշխատանքն ավարտի զանգի, բայց հետո արդեն իմացանք, որ սպանել են եղբորս: Ինքը խմիչքի հետ սեր չի ունեցել, առիթից-առիթ էր խմում: Դեպքի մանրամասներին տեղյակ չեմ»,- ավելացրեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քարահունջում հուլիսի 23-ին սպանություն է տեղի ունեցել շինհրապարակում. 48-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը «արմատուրայով» 3 անգամ հարվածել էր Արթուր Մարտիրոսյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր: Արդեն ոստիկանությունում Ալեքսանդրը պատմել էր, որ դեպքի օրը միասին կերել, խմել են, հարբել, որից հետո սկսել վիճաբանել:

«Արթուրն ինձ մայր հայհոյեց, ես էլ 3 անգամ տվի գլխին»,- ասել էր նա:

Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ