News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկասած, ԱՄՆ հեշտությամբ կշարունակի աշխատել Տիգրան Սարգսյանի հետ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նրա նոր պաշտոնում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հարցին՝ արդյոք Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԱՄՆ-ի համար ամենաընդունելի՞ն էր՝ հաշվի առնելով այժմ արդեն նախկին վարչապետի օֆշորային սկանդալի հայտնվելը, Հեֆերնը նկատեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ՝ ով կներկայացնի իրեն արտերկրում: «Մենք շատ տարիներ ենք աշխատել պարոն Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնում, եւ իհարկե, կշարունակենք աշխատել նրա հետ՝ որպես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել 6 տարի շարունակ ՀՀ  վարչապետի  պաշտոնը զբաղեցնելուց հետո: Հուլիսի 15-ին Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հավատարմագիր է հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ