News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինան 642 մլն դոլարի չափով առաջին վճարումն է կատարել աշխարհի 19 առավել զարգացած երկրները միավորող Վարկատուների փարիզյան ակումբի պարտավորության մարման ուղղությամբ:

Պարտքի ընդհանուր չափը կազմում է 9,7 մլրդ դոլար, ներառյալ՝ տոկոսները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նախօրեին Արգենտինայի էկոնոմիկայի նախարարությունում հայտարարել են, որ վճարումն իրականացվել է ժամկետից երկու օր առաջ Կենտրոնական բանկի միջոցների հաշվին: Ավելի վաղ, իշխանությունները Փարիզյան ակումբի հետ պայմանավորվել են «Պարտավորվածությունների վերջնական կարգավորման» մասին, որը ծագել էր 2001թ Արգենտինաում խոշորագույն տնտեսական ճգնաժամի եւ դրան ուղեկցող դեֆոլտի հետեւանքով:

Համաձայնությունը նախատեսում է պարտքի փուլային մարում 5 տարիների ընթացքում: 500 մլն դոլար կազմող հաջորդ վճարումը Բունեոս-Այրեսը նախատեսում է 2015թ. մայիսին կատարել:

Արգենտինան ս Փարիզյան ակումբի հետ համագործակցությունը սկսել է այն ժամանակ, երբ երկրի առաջ կախվել էր նոր դեֆոլտի վտանգը: 2005-2010թթ. Արգենտինան պետական պարտքի 93 % վերակազմակերպեց 100 մլրդ դոլար գումարի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ