News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 28-ին մասնակցել է Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին:

Իր ելույթում Հայաստանի դեսպանը կարեւորել է ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման եւ իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի եւ խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Դեսպան Մնացականյանը նաեւ նշել է ՄԱԿ-ի բացառիկ հնարավորությունները` խաղաղապահ գործունեության միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման եւ խթանման հարցում:

Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին` դեսպանն ընդգծել է այն զգալի ներուժը, որը երկիրը ձեւավորել է վերջին երկու տասնամյակի ընթացքում` մասնավորապես հիշատակելով ՀՀ Զինված ուժերում խաղաղապահ ստորաբաժանման առկայության հանգամանքը:

Իր ելույթում դեսպան Մնացականյանը մասնավորապես նշել է. «Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում` խաղաղապահության նախապատրաստման գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ