News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Համացանցում ծաղրն ավելի ու ավելի է տարածվում, եւ այն մեծ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա: Արեւմուտքում յուրաքանչյուր 4 դեռահասից 2-ը նման ծաղրի զոհ է դառնում:

Հոգեբույժ Արունա Սիկդարը կարծում է, որ համացանցում ծաղրը կարող է դեռահասների շրջանում ինքնասպանությունների ցուցանիշի աճի պատճառներից մեկը լինել:

Նախ՝ ծաղրը նվազեցնում է ինքնագնահատականը, եւ երկրորդ՝ ազդում է մարդու հոգեկան վիճակի վրա: Արդյունքում երիտասարդներն ավելի ամաչկոտ եւ անինքնավստահ են դառնում: Այս մասին գրում է Meddaily-ն:

Մասնագետը կոչ է անում հստակ տարբերակել ծաղրն ու հետապնդումը. վերջինն արդեն իրավաբանական հարց է: Սակայն մարդու վրա ազդեցության տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա:

Էմոցիոնալ ֆոնի մշտական անկման հետեւանքով առաջացած սթրեսն ազդում է տրամադրության, էներգիայի մակարդի, քնի, ախորժակի վրա: Հնարավոր է նաեւ անհանգստության, ճնշվածության, տրամադրության կտրուկ փոփոխության զարգացում:

Եթե մարդն արդեն անհանգիստ է կամ դեպրեսիայի մեջ, համացանցում ծաղրը կարող է խորացնել իրավիճակը:

Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս հետեւել, թե ինչով են երեխաները զբաղվում համացանցում: Խնդիրներ բացահայտելու դեպքում անհրաժեշտ է առանց հապաղելու աջակցել երեխային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ