News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե պատժամիջոցները հանգեցնեն արտաքին ֆինանսավորման ամբողջական դադարեցման, մոտակա 2 տարիների ընթացքում Ռուսաստանից 40-80 մլրդ դոլար կպահանջվի բանկերի եւ պետական ընկերությունների աջակցության համար: Այդ մասին հաղորդվում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պետության եւ բիզնեսի մասին տեղեկատուում, որի տվյալները մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

ՏԲԴ փորձագետները կանխատեսում են, որ 2014թ. վերջերից պետական ընկերություններից կպահանջվի 43 մլրդ դոլար ներգրավել: 2015թ. լրացուցիչ ֆինասնավորմանը ծավալը կկազմի 48 մլրդ դոլար:

Ընդ որում, գումարը կարող է աճել երկու անգամ՝ մինչեւ90 մլրդ դոլար արեւմտյան երկրներում վերավարակավորման արգելքի ներդրման դեպքում:

«Սա շատ լուրջ ծանրաբեռվածություն է Ռուսաստանի ոսկու պաշարների վրա, հատկապես, եթե հաշվի առնենք նաեւ Հաագայի դատարանի՝ «ՅՈՒԿՈՍ»-ի գործով 50 մլրդ դոլար տուգանքի նախնական որոշումը (որի բողոքարկման հեռանկարաները Ռուսաստանի համար մինչեւ վերջ դեռեւս պարզ չեն)», - ասվում է հետազոտության մեջ:

Մոտ օրերս Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին հայտարարություն է սպասվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ