Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում հարձակման արդյունքում 13 մարդ է սպանվել, հաղորդում են ՉԺՀ իշխանությունները:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Յարկանտ քաղաքում Տաջիկստանի հետ սահմանին:
Բոլոր զոհերը չինացիներ են, հաղորդում է BBCի ռուսական ծառայությունը:
Սինցզյանը (պատմական տեղանունը Արեւելյան Թուրքեստան) հաճախակի կրկնվող հարձակումների վայր է, որի պատասխանատվությունը իշխանությունները դնում են ույղուրյան անջատողականների վրա: