News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի գլխավոր դատախազությունը այսօր՝ հուլիսի 29-ին, մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ: Համապատասխան որոշումն փոխանցվել է մեղադրյալի փաստաբան Օտար Կախիշվիլիին:

«Ինձ են փոխանցվել Ադեիշվիլիի եւ Սահակաշվիլիի մեղադրանքների մասին որոշումները, որոնք գործնականում համընկնում են այն փաստաթղթի հետ, որի հետ ծանոթացել են լրագրողները», - նշել է Կախիձեն:

Բացի այդ երկրի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլիի եւ նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեաշվիլիի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով՝ կապված 2007թ.-ին բողոքի ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի վրա հարձակման եւ հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սեփականության յուրացման գործով:

2007թ. նոյեմբերի իրադարձությունների առիթով նախօրեին մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավի եւ երկրի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ, ովքեր արդեն ձերբակալված են:

Ադեաշվիլին եւ ՔեզերաշվիլինՎրաստանի իշխանությունների հարցման հիման վրա Ինտերպոլի հետախուզության մեջ են գտնվում:

Հայրենիքում Ադեաշվիլինի մեղադրվում է  շահի համար պաշտոնեական դիրքի չարաշահման, բանտարկվածների նկատմամբ անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունքի կազմակերպման, քրեական գործի ապացույցների կեղծման եւ հանցագործության իրականացման հրահրման մեջ:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարարին, ապա նրան առաջադրվել է մեծ չափերի կաշառակերության, մաքսային կաննոների խախտման, փողերի լվացման եւ կազմակերպված խմբի կողմից միջոցների յուրացման/վատնման մեղադրանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ