News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը դասախոսությամբ հանդես կգա Վիետնամի դիվանագիտական ակադեմիայում: Այս մասին նշվել է հուլիսի 28-ին Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարության հետ (Նգույեն Տհայ Յեն Հունգի գլխավորությամբ) հանդիպման ժ-ամանակ:

Յեն Հունգը ծանոթացրեց դեսպանին ակադեմիայի հիմնադրման պատմությանը, կառուցվածքին, հաստատության գիտական եւ հետազոտական գործունեությանը, դիվանագիտական կադրերի պատրաստման գործընթացին, ինչպես նաեւ նրանից տեղեկացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության մասին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միջազգային հարաբերությունների մի շարք արդիական խնդիրների, քաղաքագիտության եւ դիվանագիտության ուսումնասիրման առանձնահատկություններին, կադրերի պատրաստմանն առնչվող հարցերի, քննարկեցին Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի եւ Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջեւ համագործակցության հնարավորությունը:

Դեսպան Վարդանյանը Յեն Հունգին տեղեկացրեց նաեւ խորհրդային շրջանում երկու երկրների միջեւ կրթության ոլորտում եղած հաջող համագործակցության մասին եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել եւ ավելի խորացնել երկխոսությունը այդ ոլորտում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել երկու հաստատությունների, ինչպես նաեւ ՀՀ այլ բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ` փորձի փոխանակման, ուսանողների փոխայցելությունների, ինչպես նաեւ գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ:

Յեն Հունգը դեսպան Վարդանյանին հրավիրեց դասախոսությամբ հանդես գալու ակադեմիայում հայ-վիետնամական, հայ-ֆիլիպինյան հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաեւ, որպես փորձագետ, կոնֆլիկտների կարգավորման թեմաներով:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն հայտնեցին արդյունավետ քննարկման եւ սկսված երկխոսության առնչությամբ եւ պայմանավորվեցին շարունակել փոխգործակցությունը՝ նշված ծրագրերը կյանքի կոչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ