News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի Սննդի արդյունաբերության միությունը ուսումնասիրում է ռուսաց լեզվով ապրանքների պիտակավորման արգելքի հնարավորությունը, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը:

Ավելի վաղ, էստոնացի գրող Ինդրեք Հարգլան հայտարարել էր. «Ես չեմ գնի կաթ, որի վրա ռուսաց լեզվով գրված կլինի «մոլոկո»: Այն, որ էստոնացիները ապրանքները պիտակավորում են ռուսաց լեզվով, խայտառակություն է»:

Այդ հայտարարությունից հետո Սննդի արդյունաբերության միությունը նշել է, որ արտադրողը չի կարող առաջնորդվել այդ րոպեական հայտարարությունից, սակայն զուտ տեսականորեն պիտակավորման արգելքը հնարավոր է: Սակայն, սպառողական շուկայի պետական ծառայությունում հայտարարել են, որ ռուսաց լեզվով պիտակավորումից հրաժարումը չի խախտի գնորդների իրավունքները:

Ավելի վաղ հայտնի է, որ Էստոնիայի կառավարությունը Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է ներդրել: Մասնավորապես, արգելք է սահմանվել թերակղզուց ապրանքների ներմուծման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ