News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ հուլիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների արդյունքում կայացվել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում եւ հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 213.0 հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  երկու գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով  առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները՝ երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է  30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք եւ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի գործերի քննության  արդյունքում  չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ: Հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  45.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է  60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10գծմ ձկնորսական ցանց:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.85 մլն.դր. գումար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
Ամենաշատ