News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները կապ են բացահայտել «աշխատասեր» եւ «ալկոհոլասեր» հասկացությունների միջեւ: Ընդ որում, այդ կապը բավական սերտ է:

Այսպես, նրանք, ովքեր շաբաթական աշխատում են ոչ պակաս, քան 50 ժամ, 3.3 անգամ ավելի շատ կարող են կախված լինել ալկոհոլից, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն աշխատում:

Գիտնականները նման եզրահանգման են եկել վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Myjane կայքը:

Եթե մարդու աշխատանքային շաբաթը կազմում է 30-40 ժամից պակաս, ապա, մյուսների համեմատ, նրանց ալկոհոլից կախվածության վտանգ սպառնում է 1.5 անգամ ավելի:

«Ալկոհոլիզմ» ասելով գիտնականները նկատի ունեն ալկոհոլային ըմպելիքների ամենօրյա օգտագործումն եւ երկարատեւ հարբածությունը: Մասնագետների խոսքով, այդ աշխատանքից հետո սթրեսից դուրս գալու եւ փոքր-ինչ թուլանալու միակ հնարավորությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ