News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կենսաբանները վաղուց էին կասկածում, որ բնության մեջ կարմիր ու սեւ մրգերի առատության պատճառն այդ գույների հանդեպ թռչունների մեծ սերն է, որոնք ուտում են պտուղներն ու տարածում սերմերը: Չինաստանի գիտությունների ակադեմիայի Բուսաբանական այգու աշխատակից Ժույչան Զյուանը ցանկացել է ստուգել այս ենթադրությունը: Այս մասին գրում է Лента.Ру-ն:

Գիտնականներն արհեստական մրգերով գիտափորձ են անցկացրել, որոնք առաջարկել են ինչպես վայրի, այնպես էլ ձեռնասուն թռչուններին:

Արդյունքում պարզվել է, որ թռչունները միանշանակ նախընտրել են սեւ եւ կարմիր պտուղները (չնայած ընտանիներին առավելապես դուր են եկել սեւ պտուղները): Նաեւ հստակ արտահայտվել է կանաչ գույնի մրգերի հանդեպ թեւավորների անբարյացկամությունը:

Այսպիսով, հաստատվել է ենթադրությունն այն մասին, որ թռչունների գունային նախընտրություններն ազդում են Ասիայի տրոպիկական շրջաններում մրգերի գունային զարգացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ