News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թվային կապը հատկապես կարեւոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանի սահմանամերձ հարցերը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Դեսպանը ողջունել է Հայաստանում Oracle-ի՝ եկամտի մեծությամբ աշխարհի երկրորդ ՏՏ ընկերության գործունեությունը: Նա հույս հայտնեց, որ այս եւ այլ ամերիկյան ՏՏ ընկերությունները, որոնք Հայաստանում քիչ չեն, հետայսու եւս մեծակշիռ ավանդ կունենան երկրի տնտեսական կյանքում:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի ապագան գիտելիքի վրա հիմնված տնտեսության մեջ է: Հաշվի առնելով այն փաստը, որ տարածաշրջանում ֆիզիկական սահմանների հետ կան մի շարք խնդիրներ, թվային կապը հատուկ նշանակություն է ձեռք բերում», - ընդգծել է դեսպանը:

Նրա խոսքով՝ թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ կընձեռի տաղանդավոր երիտասարդներին, իսկ Հայաստանի կարեւոր մրցակցային առավելությունը հենց իր ինտելեկտուալ կապիտալն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ