Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում, հուլիսի 28-ին, ժամը 05.30-ին, իրար են բախվել «Օպել» եւ «BYD» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «BYD»-ը կողաշրջվել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն: