Երեւանի Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկում, հուլիսի 28-ին, ժամը 08.00-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 66-ամյա Աշոտ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն: