News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բանդայի»  գործով մեղադրյալ, հուլիսի 23-ին դատակարանում դաստակի երակը կտրած Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը դիմել է ՄԻԵԴ` իր պաշտպանյալին  նախաքննության ընթացքում խոշտանգումների ենթարկելու հարցով: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Ոսկանյանը:

«Դավիթ Գալստյանի նկատմամբ իականացվել են բռնարարքներ, կտտանքներ, որոնք Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում է, եւ այդ մասով դիմել ենք Եվրադատարան, քանի որ այդ առթիվ մեր բողոքներն այստեղ ընթացք չստացան եւ դատախազության եւ հատուկ քննչական ծառայությունում, եւ դատական բոլոր ատյաններում»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի, այդ փաստը հաստատվել է նախկինում պատիժ կրելու ընթացքում «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվելու ժամանակ, նաեւ «Բանդայի» գործով նախաքննության ժամանակ իրականացված դատահոգեբուժական քննության արդյունքում:

«Սակայն  փորձաքննության արդյունքում Դավիթին ախտորոշում տրվեց,  որ նա ենթադրյալ արարքների ժամանակ եղել է մեղսունակ վիճակում, այսինքն գիտակցել է իր կողմից իրականացրած արարքները, դրանց նշանակությունը եւ այդ վիճակով կարող է մասնակցել իր նկատմամբ կատարվող քննչական եւ դատավարական գործընթացին, եւ դրա հիման վրա այս քրեական գործով նրան ներկայացվեց մեղադրանք, եւ նա ներգրավվեց որպես մեղադրյալ»,-ասաց Ստեփան Ոսկանյանը:

Անդրադառնալով մեղադրյալների տված ցուցմունքներին, որ «Բանդայի» գործի հետեւում կանգնած են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, փաստաբանն ասաց. «Դավիթ Գալստյանի կողմից այս հայտարարությունները մեկնաբանվում են նրանով, որ իր հանդեպ բռնարարքներն իրականացվել են Կարեն Բաբակեխյանի կողմից, նրա աշխատասենյակում նախկին ոստիկանապետի անմիջական  հանձնարարությամբ, որտեղ էլ նա անմիջականորեն ներկա է եղել Ալիկ Սարգսյանի եւ Կարեն Բաբակեխյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցին, որում նախկին ոստիկանապետն ասել է, «որ միակ հարմար թեկնածուները նրանք են, որոնք ձեր տրամադրության տակ են, եւ նրանցից ամեն կերպ կորզեք ցուցմունքներ, այլ հարմար թեկնածուներ չկան, էդ ամբողջ գործերը մեր վրա են ծանրացել, եւ ամեն ինչ արեք, որ դա արագ բացահայտվի»:

Փաստաբանը նշեց, որ հետագայում Դավիթ Գալստյանն իր նկատմամբ բռնություն կիրառած անձանցից ճանաչել է միայն Կարեն Բաբակեխյանին, քանի որ նա այնտեղ եղել է միակ անձը, որը դիմակ չի կրել:

Ստեփան Ոսկանյանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը բավարար է, եւ նա կկարողանա մասնակցել հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ