News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փարիզ-Երեւան AF1060 չվերթն իրականացնող ինքնաթիռը հուլիսի 26-ին վայրէջք է կատարել նորմալ ռեժիմով, տեղական ժամանակով ժամը 20:51-ին: Առաջին անգամ թռիչքուղուն մոտենալիս օդանավի անձնակազմը որոշել է ընդհատել վայրէջքը՝ համարելով, որ անվտանգության պահանջներին լիարժեք համապատասխանություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Air France» ավիաընկերության մամուլի քարտուղար Անաստասիա Սմիրնովան:

Նրա խոսքով, երկրորդ պտույտը կարգավորվել է ավիացիոն իշխանությունների կողմից: «Այդ բոլոր ավիաընկերությունների կողմից կիրառվող ստանդարտ գործընթաց է, որը երաշխավորում է ուղեւորների եւ չվերթների անվտանգությունը, ինչը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ընկերությունը ցավում է, որ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ոչ հավաստի աղբյուրներից ստացված սխալ տեղեկություն է շրջանառվում»,- ասվում է «Air France» ավիաընկերության՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 26-ին Երեւանում վայրէջք կատարելիս «Air France»-ի ինքնաթիռը կրկին է օդ է բարձրացել եւ շուրջ 40 րոպե պտտվել օդանավակայանի վրա: Ուղեւորների խոսքով, «վայրէջքի ժամանակ տպավորություն է ստեղծվել, որ օդանավը լողում է եւ չի կարողանում դիպչել թռիչքուղուն»: Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել, թեկուզ շուրջ 1 ժամ ուշացումով:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի հավաստմամբ, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե վայրէջքի ժամանակ ինքնաթիռը ձախ է թեքվել եւ քերծել թռիչքուղին:

«Եղանակն անբարենպաստ էր, եւ անձնակազմը որոշել է երկրորդ պտույտը գործել: Ոչ մի արտակարգ բան չի պատահել, իսկ տեղեկությունները, թե ինքնաթիռը հրաշքով է փրկվել աղետից, չեն համապատասխանում իրականությանը: Ուղեւորների մոտ պարզապես վախի զգացողություն է առաջացել, նրանց թվացել է, որ թռիչքուղին իրենց կողքին է: Իրականում ինքնաթիռը դրանից 1 կմ հեռու է եղել»,- հայտարարել էր Չերչինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ