News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում  ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին:

Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է:  Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ մեկ հեկտարից ստացվում է մոտ 40 տոննա բերք, որն իրացվում է տեղում`մեկ կիլոգրամը 90-ից  100  դրամով:

Նախարարի հաջորդ կանգառն Առատաշեն համայնքն էր, որի բնակչությունը զբաղվում է հիմնականում հացահատիկագործությամբ ու բանջարաբուծությամբ: Այստեղ ավելի քան 446 հեկտար վարելահողերի 350 հեկտարը զբաղեցնում են հացահատիկի ցանքերը, 90 հեկտարից ավելին` բանջարա-բոստանային և այլ մշակաբույսերը և մոտ 6 հեկտար` կարտոֆիլի ցանքերը: Առատաշեն համայնքում նախարարը ծանոթացել է լոլիկի, պղպեղի,  սոխի, ծիծակի բերքահավաքի աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ: Զրույցի ընթացքում ֆերմեր Վաչիկ Կիրակոսյանը, գոհունակություն հայտնելով այս տարվա բերքից, նշել է, որ տարին  համայնքում բերքառատ է լինելու:

Սերգո Կարապետյանն այցելել է նաև Հովտամեջ, Զարթոնք և Ծիածան համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին:

Այցի շրջանակներում նախարարը եղել է նաև Հացիկ համայնքում, որի զարգացման գերակա ուղղություններն են պտղագործությունն ու խաղողագործությունը: Այստեղ նա այցելել է դեղձի և սալորի այգիներ, զրուցել գյուղացիների հետ, որոնց հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի սակավության հետ:

«Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և  մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝  640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար:  Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», - ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները:

Սերգո Կարապետյանն անդարադարձել է նաև լոլիկի բերքահավաքին և նշել է, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը, վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, և լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների  հայտարարությամբ կկազմի 40 դրամ՝  մեկ կիլոգրամի համար:

Նախարարը խոսել է նաև մարզի սակավաջրության խնդրի մասին և նշել, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է,  և քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ