News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադայում հայերը լավ քաղաքացիներ են, իրենց աշխատասիրությամբ եւ մտավոր բարձր ունակություններով նպաստում են երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Կանադայի Համադաշնության աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոլանդ Քյուրին (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինին եւ կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարեւորեց Կանադայի Կառավարության կողմից հայ համայնքի հանդեպ ունեցած հյուրընկալ եւ ջերմ վերաբերմունքը: «ՀՀ իշխանությունները մշտապես  կոչ են անում այլ երկրներում բնակվող հայերին լինել տվյալ երկրի լավ քաղաքացիներ՝ պահպանելով ազգային ինքնությունն ու մշակութային արժեքները», - նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարարը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ դեռեւս 2002 թվականին Կանադայի սենատն ընդունել է  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ, որով կոչ է արվում Կանադայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել պատմական ճշմարտությունը հերքելու կամ աղավաղելու ցանկացած փորձ, ինչպես նաեւ՝ Կանադայում ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը հարգելու ամենամյա օր դարձնելը: Հ.Հակոբյանը կարեւորեց նաեւ  ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ նախարար Ջեյսոն Քեննիի քննադատական ելույթը:

Նախարար Հ.Հակոբյանը նշեց, որ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներում ակնկալվում է Կանադայի եւ՛ պառլամենտական, եւ՛ կառավարական բարձր մակարդակի ներկայացուցչություն Հայաստանում:

Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը եւ իրականացրած աշխատանքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը խոսեց հին եւ նոր սփյուռքների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունների, ինչպես նաեւ երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման կարեւորության մասին:

Կանադայի Համադաշնության աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ հյուրընկալության եւ տրամադրած ժամանակի համար: Նա  նշեց, որ Կանադայում հայերը լավ քաղաքացիներ են, իրենց աշխատասիրությամբ եւ մտավոր բարձր ունակություններով նպաստում են երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

ՀՀ սփյուռքի նախարարը Ջեյսոն Քեննին նվիրեց նախարարության նախաձեռնությամբ եւ պատվերով լույս տեսած  «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներե պատկերագիրքը  եւ «Հայերը Օսմանյան կայսրության  վերջալույսինե խորագրով «Նյու Յորք Թայմսե թերթում տպագրված Հայոց Ցեղասպանության մասին նյութրի ժողովածուն:

Քննարկվեցին սիրիահայերին օգնություն տրամադրելուն, «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցության հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ