News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդում հակակառավարական շարժման առաջնորդ Սութեփ Թաուգսուբանը, ով պատասխանատու է Բանկոկի փողոցում բազմաթիվ ամիսներ տեւած բողոքի ակցիաների կազմակերպման մեջ, ռազմական հեղաշրջումից հետո կուսակրոն էր դարձել: Այդ շաբաթ նա առաջին անգամ հասարակության առաջ է հայտնվել նարնջագույն փարաջայով եւ սափրված գլխով:

Վանքի միաբանությունից Բանկոկ վերադառնալու պատճառը նախկին թաիլանդական քաղաքական գործչի դատական հետապնդումն է:Սութեփ Թաուգսուբանը մեղադրվում է նախկին վարչապետ Աբխիսիթ Վետչաչիվայի հետ սպանությունների եւ զանգվածային սպանությունների դրդելու մեջ:

2010թ. Բանկոկում փողոցային ալեկոծությունների արդյունքում 92 մարդ է զոհվել: Զոհերի նման թվի պատճառը այն ժամանակվա կառավարության հրամանն էր, որով զինվորներին թույլատրվել է զենք օգտագործել ցուցարարներին ցրելու համար: Քննության կարծիքով, այդ հրամանի պատասխանատվությունը պետք է անձնապես Վետչաչիվան՝ այդ ժամանակվա վարչապետը եւ նրա տեղակալ Թաուգսուբանը կրի: Այդ առիթով դատական լսումները կսկսվեն հուլիսի 28-ին, Բանգկոկում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ