News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խմբերում շփումը կարող է նվազեցնել դեպրեսիայի մակարդակը: Ընդ որում, Քվինսլենդի համալսարանի գիտաշխատողների պնդմամբ, որքան ամուր լինի խմբի հետ կապը, այնքան լավ արդյունք կստացվի:

Գիտնականները հետազոտել են անհանգստության մշտական զգացողությամբ կամ ախտոոշված դեպրեսիայով հիվանդների: Նրանք սոցխմբերի են հաճախել. ոմանք՝ յոգայի, կարուձեւի կամ արվեստի դասընթացների, ոմանք էլ մասնակցել են հոգեբանների հետ անցկացվող խմբակային թերապիայի սեանսների: Դրանից հետո մասնակիցները հարցաթերթիկում առաջադրված հարցերի են պատասխանել:

Ըստ Vladtime-ի, գիտափորձի ընթացքում 50% դեպքերում դեպրեսիա է արձանագրվել:

«Հաճախորդները նշում էին այն մասին, որ խմբում շփումն իրենց օգնել է ուժեղ աջակցություն զգալ»,- նշում է ուսումնասիրության հեղինակ, դոկտոր Թեգան Կրյուվիսը:

«Ստացված տվյալները մեզ կօգնեն եզրակացնել, որ հետաքրքրություններին համապատասխան սոցիալական խմբերին մասնակցությունը կարող է նվազեցնել դեպրեսիայի մակարդակը»,- ասում է ուսումնասիրության համահեղինակ, դոկտոր Ալեքսանդր Հասլամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ