16-րդ թաղամասում բնակվող 24-ամյա Անուշ Պողոսյանը փորձառու է խարդախության մեջ:
Ոստիկանության Շենգավիթի եւ Մալաթիայի բաժիններում նրա վերաբերյալ պոռնկությամբ զբաղվելու վերաբերյալ բազմիցս նյութեր են նախապատրաստվել:
Տվյալ դեպքում՝ հնագույն մասնագիտությունը սերտորեն կապված է գործած խարդախությունների հետ:
Հուլիսի 17-ի գիշերը ոստիկանները Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 3 երիտասարդների, որոնք վիճաբանելիս են եղել մի աղջկա հետ: Պարզվել է, որ նրանք եկել են Երեւանյան լճի տարածք՝ «գիշերային թիթեռնիկ» որսալու, բայց իրենք են «թիթեռնիկի» ցանցն ընկել:
Պարզվել է, որ Անուշը նրանցից սեռական հարաբերության համար գումար է վերցրել, սակայն հետո մեքենայով փախուստի է դիմել:
Մանրամասները՝ տեսանյութում: