Մոսկվայի ոստիկանությունը դադարեցրել է կազմակերպված խնբի գործունեությունը, որի անդամները էքստրանսենային ծառայությունների մատուցման պատրվակով քաղաքացիների միջոցների հափշատկությամբ են զբավել:
«Մոսկվայի քրեական հետախուզության խուզարկուները օպերատիվ տեղեկատվության իրացման ընթացքում Մոսկվայի ոստիկանության հատուկ նշանակության կենտրոնի ուժային օժանդակությամբ ձերբակալել են կեղծ էքստրասենսների խմբի 27 անդամների, որոնք հիմնականում Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիներ են», - հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը;
Ինչպես ոստիկանությունն է պարզել, կազմակերպիչները ցածր վարձատրվող աշխատանքի են վերցրել մերձակա հանրապետությունների քաղաքացիներին, ստուգել մարդկանց համոզելու եւ վստահություն ներշնչելու նրանց կարողությունը, որից հետո նրանց ուղարկել են զանգերի կենտրոնի գրասենյակ: Այնտեղ «վարձկանները» պատասխանել են հեռախոսազանգերին, գոյություն չունեցող խնդիրներ են հնարել եւ միստիկ ծես բեմադրել: Մի շարք դեպքերում տուժածներին համոզել են գալ գրասենյակ «էքստրասենսի» հետ անձնապես հանդիպելու համար, ինչը շատ ավլեի թանկ էր նստում տուժողների վրա, քան հեռախոսազրույցը:
Խումբը ամուսնական զույգ է ղեկավարել՝ 48 եւ 45-ամյա Մոսկվայի բնակիչներ:
«Հաստատվել է, ո րօպերատորները օրական 100 զանգի են պատասխանել: Կասկածյալների հակաիրավական գործունեության պատճառված վնասի ընդհանուր չափը գերազանցում է 800 մլն ռուբլին», - նշել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Կալանավորվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):