News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Իրանի գործընկեր քաղաքների միջեւ հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետը կարեւորել է ինչպես Սպահանի, այնպես էլ Թեհրան, Թավրիզ եւ Շիրազ քաղաքների հետ ձեւավորված համագործակցությունը: Անդրադառնալով, մասնավորապես, Երեւանի եւ Սպահանի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու քաղաքների բարեկամության մեկնարկը տրվել է դեռեւս 1995թ. եւ, որպես Երեւանի քույր քաղաք, ներկայումս էլ առանձնակի կարեւորված է Երեւանի եւ Սպահանի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը. «Վերջին տարիների երկկողմ այցերը եւս փաստում են, որ երկու քաղաքների միջեւ կա համագործակցության լայն դաշտ եւ մենք մեր լիազորությունների շրջանակում պետք է էլ ավելի ընդլայնենք համագործակցության ծրագրերն ու շրջանակները` ի բարօրություն մեր քաղաքների բնակչության: Հարկ է նկատել, որ երկկողմ շփումները երկու ժողովուրդների միջեւ կարեւոր են նաեւ միմյանց ճանաչելու, ազգային ավանդույթներին եւ մշակույթին հաղորդակից դարձնելու առումով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը, նաեւ նկատել, որ շատ իրանցիներ այսօր բնակվում, սովորում եւ աշխատում են Երեւանում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երեւանի եւ Սպահանի միջեւ կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարեւոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաեւ փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երեւանում, եւ ես համոզված եմ, որ Երեւանն ու Սպահանն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար: Եվ, հանդիսանալով Սպահանի ամենահայաշատ շրջանի ղեկավարը, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք կապերն առավել ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ», - ընդգծել է Համիդ Ասարզադեգանը:

Հանդիպման վերջում Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Իրանը պատրաստ է հակաքայլերի, եթե փոխվի Հայաստանի ողջ սահմանը, այլ ոչ միայն Սյունիքը. փորձագետ
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում...
Քննարկվել են շինարարական տարբեր նյութերի հայ-իրանական արտադրության ստեղծման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը...
Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների պատվիրակությանը. Քննարկել են հնարավորն համագործակցության շրջանակը
Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ…
Ամենաշատ