News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանյան մամուլն այսօր ճնշումների չի ենթարկվում, որովհետեւ մամուլի հրապարակումների նկատմամբ կա անտարբերություն։  Այսօր՝ հուլիս 29-ին, նման կարծիք հայտնեց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որը թերթի 20-ամյակի կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց թերթի անցած ճանապարհը, նաեւ տպագիր մամուլի վիճակը, զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները։

«Մամուլի հրապարակումների նկատմամբ, նրանք, ովքեր պետք է ճնշեն, դարձել են բավականին անտարբեր: Դա մի կողմից վատ է, որ չի հասնում մեր խոսքը, եւ մյուս կողմից լավ է այն առումով, որ չեն հարձակվում խմբագրությունների վրա, չեն հրկիզում, թերթեր չեն փակում: Նրանք, ովքեր բողոքում են, միգուցե մի փոքր անկեղծ չեն»,-ասաց Արամ Աբրահամյանը :

Պարոն Աբրահամյանը կարծում է, որ մարդիկ ավելի շատ սիրում են կարդալ վատ լուրեր:

«Եթե ինչ-որ դրական բան ես գրում կամ նկատում մարդիկ ասում՝ բա Լֆիկը, բա Սաշիկը: Եթե գրում ես բացասական բան, ասում են՝ ախ քո ցավը տանեմ , լավ շշեցիր, հախից եկար դրա: Իրենք են մեր ընթերցողները»,-  նկատեց խմբագիրը:

Աբրահամյանի կարծիքով՝ թերթերը, չնայած կայքերի մրցակցությանը, կարող են գոյատեւել, եթե ճիշտ բովանդակություն ներկայացնեն։

«Հրատապ մեկնաբանություները, իրադարձությունները պետք է լինեն կայքում, թերթում պետք չէ գրել՝ երեկ տեղի ունեցավ այսինչ ցույցը կամ այսինչ նիստը. դա առնձնապես իմաստ չունի: Թերթում իմաստ ունի գրել վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, որոնք չեն անդրադառնում միայն այսօրվա իրադարձությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ