News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ եւ վրացի փորձագետները համակարծիք են Թբիլիսիում սբ. Էջմիածին եկեղեցու միջադեպի վերաբերյալ: Նրանց կարծիքով, սկզբնապես վեճը ղա բնույթ էր կրում, եւ միայն հետո է ազգամիջյան նրբերանգ ստացել:

Դրա պատճառները մի քանիսն է: Դրանցից մեկը, հայ քաղաքագետ Ջոն Մելիքյանի խոսքով, կատարվածի ոչ ճիշտ մեկնաբանությունն է, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի կողմից:

Բացի այդ, ինչպես նշեց Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմբրաձեն, այլատյաց տրամադրությունները  իրականում որոշակի առումով առկա են վրաց հասարակությունում, ինչից ժամանակ առ ժամանակ օգտվում են որոշ քաղաքական խմբեր կամ այսօր ընդդիմությունում գտնվող նախկին իշխանությունը:

Մեկ այլ քաղաքագետ Արսեն Խառատյանի կարծիքով, այլատյացության սրացման նպաստել է նաեւ մեկ այլ գործոն: Թբիլիսիում այսօր միայն մեկ հայկական կենտրոն է գործում՝ Սուրբ Էջմիածին եկեղեցին: Սուրբ Գեւորգ եկեղեցին վերակառուցման փուլում է, իսկ հայ թատրոնը չի գործում արդեն 5 տարի: «Այդ պատճառով Սբ. Էջմիածինը հայերի բոլոր մշակութային եւ կրոնական միջոցառումների կենտրոն է դարձել: Արդյունքում եկեղեցում մշտապես մարդկանց  եւ մեքենաների մեծ կուտակումներ են լինում, ինչը մոտակայքում ապրողների դժգոհությունն է առաջացնում», հավելեց Խառատյանը:

Ինչ վերաբերում է իշխող ուժին, ապա, ինչպես նշեց Գվիմբարձեն, «նա եւ ընդդիմությունը դատապարտում են այլատյացությունը եւ ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ազատական վերաբերմունք են ցուցաբերում»:

Հեռակամուրջի բոլոր մասնակիցները համոզված են, որ հայերի ու վրացիների միջպետական եւ միջեկեղեցական հարաբերությունների վրա տվյալ միջադեպը չի ազդի: Այդուհանդերձ, անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել ապագայում նմանատիպ դեպքերի կրկնությունից խուսափելու նպատակով, ընդգծել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ամրացնել երկխոսությունը ինչպես երկու երկրների, այնպես էլ տարատեսակ նախարարությունների եւ կազմակերպությունների միջեւ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմը հայտարարություն էր տարածել, ըստ որի, Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցու բակում «ազգային եւ կրոնական հողի վրա ատելությամբ շահադրդված ծրագրված հարձակում է իրականացվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի գիտության, կրթության…
Ավինյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն հարցեր
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ…
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի Հայաստան կատարած այցը՝  տեսանյութով
Երկու քննչական կառույցների ղեկավարների փոխայցելությունները…
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ
Մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ…
Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի ՊՆ նախարարն անդրադարձել են պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի հետ և հրավիրել նրան պաշտոնական այց կատարել Հայաստան
Վրաստանի վարչապետն ընդունել է հրավերը․․․
Ամենաշատ