«Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ամենահայտնի երկնաքերը, որը հայտնի է «Վարունգ» (Gherkin) անունով, աճուրդի է հանվել նվազագույնը 650 մլն ֆունտ ստեռլինգով (1,1 մլրդ դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Guardian թերթին:
«Վարունգը», որին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիները երբեմն ավելացնում են նաեւ հումորային «էրոտիկ» մակդիրը, 40 հարկանի է, իսկ բարձրությունը 180 մետր է: Շենքը կառուցվել է 21-րդ դարի սկզբին հայտնի բրիտանադի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով եւ պաշտոնապես բացվել 2004թ. մայիսին: Երկնաքերը իր տեսքով վարունգ է հիշեցնում, ինչն էլ համապատասխան անվանումն է ստացել:
Կառույցի նախագիծը, որն անմիջապես դարձել է լոնդոնյան քաղաքի ճարտարապետական դոմինանտ, բազմաթիվ բրիտանական եւ օտարերկրյա պարգեւներ է ստացել: Երկնաքերը արդյունավետորեն օգտագործում է բնական լուսավորությունն ու օդորակումը, ինչը թույլ է տալիս տնտեսել բնական ռեսուրսներ: «Վարունգի» վերին հարկում է գտնվում Լոնդոնի ամենաբարձր բար-ռեստորաններից մեկը: Այդուհանդերձ, հասարակ հանրության եւ զբոսաշրջիկների համար մուտքը դեպի շինությունը սահմանափակ է: