«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարությունը որոշել է «հարսանեկան գործակալություն» բացել զինյալների հետ ամուսնանալ ցանկացողների համար:
«Մարդու իրավունքների պահպանության դիտարկման հարցերի սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ ծառայություններ են մատուցվում «զինյալների հետ ամուսնանալ ցանկացող միայնակ կանանց եւ այրիներին»: Այս մասին գրում է AFP գործակալությունը:
Ցանկացողները ներկայացնում են իրենց անունն ու հասցեն, իսկ իսլամական զինյալները գալիս են նրանց տուն եւ խնդրում ամուսնանալ իրենց հետ: Զինյալները կարող են նաեւ մեղրամսի ճամփորդության մեկնել «խալիֆայության» այլ շրջաններ: