News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հրազդանի «Ցեմենտ Սերվիս» ընկերության (նախկինում՝ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-Ցեմենտ» գործարան) շուրջ 150 աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 29-ին, կրկին բողոքի ակցիա են կազմակերպել գործարանի բակում՝ պահանջելով իրենց 5 ամսվա աշխատավարձերը: Բանվորները NEWS.am-ին պատմեցին, որ վերջին ակցիայից հետո իրենց վճարել են փետրվար ամսվա աշխատավարձը՝ մնացածը խոստանալով  մի քանի օրից վճարել։

«Բայց մի քանի օրն արդեն օգոստոս դառավ, մեզ ձեռ են առնում, մարտ ամսից սկսած փող չենք ստացել, գործարանը պարտքերի պատճառով չի աշխատում, աշխատողների շուրջ 50 տոկոսին նստացրել են տանը, էն 50 տոկոսս էլ անորոշ գնում ենք, ոչ փող են տալիս, ոչ էլ խոստում: Մեզ չի հետաքրքրում, թե ումն է հիմա գործարանը, մենք միայն մեր աշխատավարձերն ենք ուզում»,- վրդովված պատմեցին բանվորները։

Մոտ 1,5 ժամ տևած ակցիայից հետո ցեմենտի գործարանի բանվորների հետ հանդիպեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ներկայացուցիչներն ու գործարանի ղեկավարները:

«Դահլիճում մեզ հավաքեցին, ամեն ինչից խոսացին, գործարանի դժվարությունների, պարտքերի մասին, բացի մեր փողերից, էլի փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ և ուղարկեցին տուն: Ասեցին` էսօր կգնանք Երևան, ՎՏԲ բանկ, տեսնենք` ինչ կարող ենք անել, վաղը ձեզ կպատասխանենք»,-պատմեցին բանվորները։

Նշենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո, գրավադրվել է,  այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ։

Աշխատակիցներին, սակայն, ղեկավարության պատասխանը չի գոհացրել, նրանք պատրաստվում են վաղը կրկին հավաքվել՝ նախազգուշացնելով, որ եթե իրենց հարցը չլուծվի, բողոքի ավելի մեծ ալիք կբարձրացնեն։

Նշենք, որ գործարանի աշխատակիցներն այսօրվա հանդիպմանը փորձել են պարզել՝ ով է գործարանի նոր սեփականատերը, սակայն նրանց հարցերին խոստացել են պատասխանել վաղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ