News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է նոր թեւավոր հրթիռի փորձարկման ժամանակ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) ոչնչացման մասին պայմանագիրը խախտելու մեջ: Այս մասին գրում է The New York Times-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 28-ին իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին այդ առնչությամբ հատուկ նամակ է ուղարկել: ԱՄՆ-ն հունվարին պաշտոնապես հաստատել է, որ ուսումնասիրում է Ռուսաստանի կողմից նման հրթիռի փորձարկման մասին հաղորդագրությունը:

1987 թվականի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպում է կայացել, որի ընթացքում Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) ոչնչացման մասին անժամկետ պայմանագիր են ստորագրել: Այն ուժի մեջ է մտել 1988թ. հունիսի 1-ին: Պայմանագրի մասնակիցները պարտավորվել են չարտադրել, չփորձարկել եւ չտեղաբաշխել միջին (1.000-5.500 կմ) եւ փոքր (500-1.000 կմ) հեռահարության բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ