Մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ կազմակերպված գվինեական ճանաչված ռեփ-խմբի համերգն ավարտվել է հրմշտոցով: 24 մարդ մահացել է, հազարավորները տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:
Համերգը կազմակերպվել էր Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի լողափին: Պատահարի պատճառները դեռեւս հայտնի չեն:
Գվինեայի իշխանությունները մեկշաբաթյա սուգ են հայտարարել: Բացի այդ, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է մշակութային միջոցառումների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը: