News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները ծրագրում են 5 հազար AGM-114 Hellfire հրթիռ ուղարկել Իրաք 700 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Al Arabia-ին:

Իրաքի ղեկավարությունը մտադիր է օգտագործել «երկինք-երկիր» դասի հրթիռներ «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից զավթած տարածքների վերադարձման համար:

«Իրաքը կօգտագործի Hellfire-ը կառավարական զորքերին ընթացիկ ցամաքային գործողությունների անցկացման համար օգնելիս», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալությունում:

ԱՄՆ պետքարտուղարությունն հավանություն է տվել գործարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ