News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակը» գրում է. « Իջեւանի Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է քաղաքի արեւելյան եզրին, ենթարկվել է վանդալային հարձակման: Անհայտ անձինք ջարդել եւ վառել են դուռը, ինչպես նաեւ վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը:

Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաեւ մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել են. որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որեւէ արձագանք չի ստացել: Սա նշանակում է. որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ. նյութեր չեն նախապատրաստվում:

Մատուռը իջեւանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ եւ խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետեւ խորհրդային Իջեւանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել: Թե ի՞նչը կարող էր նման հարձակման պատճառ դառնալ, առայժմ դժվար է ասել: Հասկանալի է միայն, որ սա չէր կարող լինել սովորական խուլիգանություն: Բանն այն է. որ Սուրբ Խաչը գտնվում է Իջեւանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, եւ մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել: Այստեղից էլ տրամաբանորեն բխում է. որ վնասարարը պրոբլեմ ունի կամ խաչի, կամ այն անձի հետ, ում միջոցներով վերականգնվել է խորհրդային տարիներին կիսավեր վիճակում գտնվող մատուռը»,։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ