Իսրայելական զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հյուսիսային շրջանում դպրոցի հրթիռակոծության արդյունքում 20 պաղեստինցի է զոհվել: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, հրթիռներն արձակվել են պաղեստինյան փախստականների օգնության եւ կազմակերպչական հարցերի ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալության դպրոցի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Ջաբալիա քաղաքում:
Ավելի վաղ բժիշկները հաղորդել էին, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած գործողության ընթացքում առնվազն 21 պաղեստինցի է զոհվել: