News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի կինը Արմենուհի Հարությունյանը, մեծ ունեցվածքի տեր է: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:

Հարությունյանը հայտարարագրել է 650 հազար դրամի եւ 113 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Այն դեպքում, երբ տիկնոջ տարեկան աշխատավարձը ընդամենը 1,3 մլն դրամ է: Փոխքաղաքապետի կինը բիզնես-ներդրումներ ունի, որոնց հաշվին նախորդ տարի 4 միլիոն 395 հազար դրամի չափով եկամուտ է ստացել: Ինչպես երեւում է, 2003-ից մինչ օրս Երեւանի փոխքաղաքապետ աշխատող Կամո Արեյանի գործերը տարեցտարի դեպի վատն են գնում: Բանն այն է, որ 2011 թվականին Արմինե Հարությունյանը գրեթե կրկնակի 206 հազար դոլարի դրամական միջոցներ էր հայտարարագրել եւ 12 միլիոն դրամով ձեռք բերել «HYUNDAI TUCSON IS 35 2.0 AT» մակնիշի ավտոմեքենա:

Ինքը՝ Արեյանը, 2013-ին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան եւ 400 հազար դրամ դրամական միջոցներ: 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Կամո Արեյանի տարեկան աշխատավարձը կազմում Է 4 մլն 631 հազար դրամ:

2012-ին Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Վահե Նիկոյանը հայտարարագրել է 1 բնակարան եւ 2 ավտոմեքենա «MERCEDES-BENZ E 320» եւ «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշների: 2013թ. հայտարարագրի համաձայն, Նիկոյանի դրամական միջոցները կազմել են 8,5 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Նրա աշխատավարձը 4,3 մլն դրամ է»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ