News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թունիսը կարող է փակել Լիբիայի հետ սահմանը՝ հարեւան պետությունում անվտանգության ոլորտում իրավիճակի սրման պատճառով: Այս մասին հայտարարել է Թունիսի ԱԳ նախարար Մոնժի Համդին:

Նրա խոսքով, չի կրկնվի իրավիճակը, որը նման է 2011 թվականին տեղի ունեցածին, երբ Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով Թունիս փախստականների հոսք ներխուժեց: «Լիբիայում անվտանգության իրավիճակի սրման դեպքում սահմանը փակ կլինի»,- նախարարի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:

Լիբիայում տիրող իրավիճակն այդ երկրի քաղաքացիներին ստիպում է ապաստան փնտրել հարեւան Թունիսում: Հաղորդվում է, որ հուլիսի 28-ին երկրի հարավ-արեւելյան Ռաս Ժդիրի հսկիչ-անցագրային կետով Թունիսի տարածք է մտել մինչեւ 8 հազար լիբիացի:

Բացի այդ, անվտանգության նկատառումներով հայրենիք են վերադարձել Լիբիայում բնակվող շուրջ հազար թունիսցիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ