News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանական «կանաչների» «Միություն 90» կուսակցությունը պահանջում է Էդվարդ Սնոուդենին որպես վկա ներգրավել ԱՄՆ էլեկտրոնային հսկողության սկանդալի հետ կապված հատուկ ծառայությունների գործունեության հետաքննությամբ զբաղվող Բունդեսթագի հանձնաժողովում: Եթե Գերմանիայի կառավարությունը շարունակի հրաժարվել լսել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցին, «կանաչները» սպառնում են հայց ներկայացնել կառավարության դեմ Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ:

Այս մասին Rheinische Post պարբերականում հրապարակված հարցազրույցում նշել է «կանաչների» խորհրդարանական խմբակցության՝ հատուկ ծառայությունների աշխատանքի հարցերով խորհրդական Հանս Քրիստիան Շտրեբելեն:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախարարների կաբինետը, հրաժարվելով աջակցություն ցուցաբերել համապատասխան հանձնաժողովին, խախտում է Սահմանադրությունը:

Պատգամավորի կարծիքով, իրականում երկրի կառավարությունը հրաժարվում է Սնոուդենի որպես վկա ընդունել «միայն այն պատճառով, որ վախենում է ԱՄՆ կառավարությունից»:

Սնոուդենի կողմից գաղտնազերծված տվյալների համաձայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը Գերմանիայում ամսական մինչեւ 500 մլն հեռախոսազանգերի եւ համացանցային հաղորդագրությունների է հետեւել: Բացի այդ, անցյալ տարվա հոկտեմբերին գերմանական կառավարությունը տվյալներ ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը գաղտնալսելու մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ