News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել վեց հրշեջ-փրկարար եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երեւան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի 90 ZV 888 ավտոմեքենան (վարորդ` Ս. Պ., 28 տ., ք. Երեւան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորը (մոտ 50մ), ինչի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին (ծնվ.1986 թ.), ուղեւորներ Բ. Գ.-ին (ծնվ.1986 թ., ք. Երեւան ), մոտ 35 տարեկան մի կնոջ եւ ուղեւորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը եւ 2 ուղեւորները տեղափոխվել են Երեւանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 05.41-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ